Արտահանման վերահսկման դասընթաց և ձեռնարկ
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Երկակի նշանակության ապրանքների և ոչ նյութական արժեքների
արտահանման վերահսկողություն» նպատակային նախաձեռնության շրջանակներում, որն իրականացվում է
Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) կողմից, կազմակերպության աշխատանքային խումբը մշակել է
համապատասխան դասընթաց և ձեռնարկ, որը նախատեսված է մագիստրատուրայի ուսանողների համար:
Այս դասընթացի հիմնական նպատակն է արտահանման վերահսկման ոլորտում առկա ռիսկերի համատետքսում ապահովել գիտական համայնքի իրազեկությունը: Դասընթացի շնորհիվ ապագա գիտնականները կկարողանան ավելի հստակ պատկերացնել և կառավարել արտահանման վերահսկման հետ կապված ռիսկերը մասնագիտական գործունության առաջին փուլից սկսած:
Դասընթացը հասանելի է անգլերեն և հայերեն լեզուներով, իսկ ուղեցույցն առաջարկվում է բացառապես հայերեն լեզվով։
«Արտահանման վերահսկումը ՀՀ-ում» — մագիստրատուրայի ուսանողների համար նախատեսված դասընթաց
Երկակի նշանակության ապրանքների և ոչ նյութական արժեքների արտահանման վերահսկողության առանձնահատկությունները ՀՀ-ում (Ձեռնարկ-ուղեցույց)